Այսօր: Հինգշաբթի, 20 Հունիսի 2019թ.
Կաքավաձորի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԿԱՔԱՎԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.03.24 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.kaqavadzor.am

Հարգելի բարեկամ   Ջերմորեն ողջունում եմ Կաքավաձորի համայնքապետարանի նորաստեղծ կայքում: Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին` ցանկանում եմ համայնքապետարանի աշխատանքները կազմակերպել բաց և թափանցիկ, յուրաքանչյուր քաղաքացու իրազեկել համայնքի ղեկավարի և ավագանու կողմից ընդունված որոշումներին: Կայքն օժանդակելու է համայնքապետարանի գործունեության նկատմամբ հասարակության տեղեկացվածության բարձրացմանը:

13.11.20 ԿԱՔԱՎԱՁՈՐ

Գյուղ Թալինի տարածաշրջանում, Թալին քաղաքից 22 կմ հարավ-արևելք:Մարզկենտրոնից գտնվում է 38 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Եշիլ, Էշիլ, Յաշիլ անվանումները: Կաքավաձոր է վերանվանվել 1946թ.:

Գյուղն ընկած է մեղմաթեք լեռնալանջերի վրա: Ծովի մակարդակից բարձր է 1675 մ:Կլիման ցամաքային է: Ամառները տաք են և չոր, ձմեռները` ցուրտ, կայուն ձնածածկույթով: Գյուղն ունի 1250 բնակչություն, որոնց նախնիները 1915-1918թթ. գաղթել են Արևմտյան Հայաստանի Սասունի շրջանից: 

Ունի դպրոց, բուժկետ, գրադարան, մշակույթի տուն, կապի հանգույց:

Տնտեսության գլխավոր ճյուղը գյուղատնտեսությունն է: Զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ, մշակում են կերային ու բանջարաբոստանային կուլտուրաներ:

 

08.06.19 08.06.2019թ. անցկացված համապետական շաբաթօրյակը Կաքավաձոր համայնքում

08.06.2019թ. անցկացվեց շաբաթօրյակ Կաքավաձոր համայնքում, որին մասնակցեցին համայնքի դպրոցը, տնտեսվարող սուբյեկտները, համայնքապետարանը և համայնքի բնակիչները:

20.04.19 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
Ապրիլի 21, 2019թ.Սբ. Հարության տոնՀիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին ... Մանրամասն
10.01.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արագածոտն մարզի Կաքավաձորի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար 1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԱՌԱՋԱՏԱՐ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.1-1):  Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝ա) կատարում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարությունները` ժամանակին և պատշաճ որակով.բ) ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.գ) հետևում է աշխատակազմի քարտուղարի հանձնարարականների, համապատասխան ժամկետներում, կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է աշխատակազմի քարտուղարին.դ) իր լիազորությունների սահմաններում, անհրաժեշտության դեպքում,  նախապատրաստում ... Մանրամասն
28.12.18 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԱՆՈՐ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ

Շնորհավորում եմ գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը: 

Ցանկանում ենք, որ գալիք տարին բոլորի համար լինի մեծ ձեռքբերումների տարի, ինչպես անձնական, այնպես էլ գործնական ոլորտում: Թո՛ղ մեր բոլորի օջախներից անպակաս մնա խինդը եւ ուրախությունը:

Սրտանց շնորհավորում են ձեզ գալիք տոների առթիվ:

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ:

Կաքավաձոր համայնքի ղեկավար` Հայկ Բաղդասարյան 

12.11.18 Երիդասարդների համաշխարհային օր
Նոյեմբերի 10-ը նշվում է որպես համաշխարհային երիտասարդության օր:Տոնը սահմանվել 1945թ-ին: Նոյեմբերի 10-ը նշանավորվում է նրանով ,որ 1945թ.հենց այդ օրը Լոնդոնում տեղի ունեցած երիդասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը: Այն նպատակ  էր հռչակել ,տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով ,պայքարել հանուն խաղաղության,ժողովրդավարության,ազգային անկախության և երիտասարդների քաղաքական տնտեսական ,սոցիալական իրավունքների պահպանման:Այս համաժողովը համախմբել է միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների:                ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8


Բոլորը
Տեսահոլովակ
ՄԵՆՔ ԵՆՔ, ՄԵՐ ՍԱՐԵՐԸ. ԿԱՔԱՎԱՁՈՐ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտն մարզ, Կաքավաձոր 4-րդ փ. 3-րդ շ.

/098/540120

kaqavadzor.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՔԱՎԱՁՈՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner